Добавил:
Upload Опубликованный материал нарушает ваши авторские права? Сообщите нам.
Вуз: Предмет: Файл:
arm_book.mag.docx
Скачиваний:
55
Добавлен:
30.11.2018
Размер:
459.79 Кб
Скачать

О некоторых функциях инфинитива Անորոշ դերբայի մի քանի կիրառություններ

1. В армянском языке инфинитив употребляется в качестве подлежащего при составных сказуемых, выражающих значение модальности.

Примеры:

պետք է ասել

надо (нужно) сказать

հարկավոր է ասել

надо (нужно) сказать

անհրաժեշտ է ասել

необходимо сказать

հնարավոր է գտնել

возможно найти (отыскать)

անհնար է լսել

невозможно слушать

կարելի է խոսել

можно говорить

հաճելի է լսել

приятно слушать

տհաճ է տեսնել

неприятно видеть

լավ է լռել

хорошо (лучше) молчать

հեշտ է նկատել

легко заметить

 

2. Инфинитив примыкает к модальному глаголу կարող եմ (могу): կարող եմ ասել /լսել, խոսել, գտնել/ могу сказать (слушать, говорить, найти). Неправильный глагол կարող եմ употребляется в настоящем и прошедшем времени:

Настоящее время

կարող եմ (могу)

կարող ենք

(можем)

կարող ես (можешь)

կարող եք

(можете)

կարող է (может)

կարող են

(могут).

 

Прошедшее время

կարող էի (я мог)

կարող էինք (мы могли)

կարող էիր (ты мог)

կարող էիք (вы могли)

կարող էր (он мог, она могла)

կարող էին (они могли)

 

3. Инфинитив примыкает также к личным формам глагола, если они выражают значение:

а) волеизъявления или воленаправленности:

թույլատրում է ասել

разрешает сказать

արգելում է նստել

запрещает сидеть

հրամայում է բերել

приказывает принести

հանձնարարում է գրել

поручает писать

օգնում է աշխատել

помогает работать

խանգարում է վազել

мешает бежать

համոզում է ընդունել

уговаривает принять

 

б) мысли, восприятия, интеллектуального состояния, желания:

ուզում է ասել

хочет сказать

ցանկանում է խմել

желает пить

երազում է տեսնել

мечтает видеть

սիրում է քնել

любит спать

ձգտում է պարզել

стремится выяснить

փորձում է երգել

пытается петь

մոռանում է ասել

забывает сказать

վարժվել է սպասել

привык ждать

սովորել է փակել

научился закрывать

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ

Շուտով սկսվելու է իմ ամառային արձակուրդը, և ես մեկնելու եմ Դիլիջան: Դիլիջանը հիանալի ամառանոցային քաղաք է: Մինչև դըպրոցական դառնալս ես ապրում էի Դիլիջանում, պապիկիս ու տատիկիս մոտ: Ես շատ եմ սիրում իմ բարի ու իմաստուն պապիկին և քնքուշ ու հոգատար տատիկին և ամառային արձակուրդս անց եմ կացնելու նրանց մոտ:

Հիմա ես Երևանում եմ, իմ սենյակում: Ահա փակում եմ աչքերս ու մտովի պատկերացնում Դիլիջանի փարթամ անտառները, մեր հին ու հարազատ տունը՝ քչքչան գետակի ափին, հսկա ծառերի հովանու տակ:

Ես երկու ամիս ապրելու եմ այդ սքանչելի վայրում, շնչելու եմ լեռնային անտառների մաքուր օդը, վայելելու եմ բնության զարմանալի գեղեցկությունները:

Բայց, իհարկե, ես այնտեղ անգործ չեմ նստելու. օգնելու եմ պապիկիս, աշխատելու եմ մեր այգում: Ես արթնանալու եմ վաղ լուսաբացին ու պապիկիս հետ իջնելու եմ այգի: Մենք միասին ջրելու ենք ծառերը ու բանջարեղենի մարգերը, փխրեցնելու ենք հողը, պոկելու ենք մոլախոտերն ու փշերը, քաղելու ենք հասած մրգերը ու բանջարեղենը:

Հետո մեր բակի ծառերի ստվերում նախաճաշելու ենք: Նախաճաշի ժամանակ մենք ուտելու ենք թարմ կարագ ու ոչխարի պանիր, մեղր ու կաթնասեր, թոնրի լավաշ ու գաթա, խմելու ենք կաթ կամ թեյ:

Նախաճաշից հետո պապիկը հանգստանալու է, իսկ ես գնալու եմ անտառ, զբոսնելու եմ և հատապտուղներ եմ հավաքելու:

Կեսօրին հարևան տղաների հետ լողանալու եմ մեր վճիտ գետակի սառը ջրում, հետո պառկելու եմ տաք ավազին ու արևի լոգանք եմ ընդունելու:

Ճաշին ես ուտելու եմ տատիկիս պատրաստած համեղ ճաշերը, իսկ հետո ճաշյա հանգստի ժամին կարդալու եմ գեղարվեստական զրքեր, ամսագրեր ու թերթեր:

Երեկոյան պապիկիս հետ նորից իջնելու եմ այգի, այգում միշտ շատ աշխատանք կա:

Մայրամուտից հետո մութը գրկելու է աշխարհը, իսկ ես լուսնի լույսի տակ նստելու եմ մեր բակում և նորից ու նորից լսելու եմ պապիկիս զարմանալի հետաքրքիր ու իմաստուն զրույցները:

Կիրակի օրերը ես և պապս գնալու ենք ձկնորսության: Պապս լուսաբացին շատ վաղ է արթնանալու, հետո արթնացնելու է ինձ, ու մենք միասին գնալու ենք գետափ: Լուռ ու խաղաղ բնության գրկում մենք մենակ ենք լինելու, և շրջապատի լռությունը խախտելու է միայն գետի քչքչոցը:

Առայժմ այդ բոլոր գեղեցիկ պահերը ես մտովի եմ պատկերացնում, բայց շուտով դրանք իրականություն են դառնալու:

Соседние файлы в предмете [НЕСОРТИРОВАННОЕ]