
Բարխուտարեանց Մ., Արցախ
.doc
ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ԱՆԱՊԱՏ (3220 ոտք).
Հիմնուած է մի բարձր սարի գագաթին վերայ, որ ձուա- ձև արձանացած է Աւետարանոց աւանի, Սարգսաշէնի, Վե- րին-Թաղավարդի և Մոշ-Խմհատի կեդրոնում։ Փոքր մատուռ է անապատս՝ կառուցեալ անտաշ քարով յանուն Ղևոնդեանց առանց կամարի։ Արևմտեան կողմին կից է մի գաւիթ, նոյն- պէս նեղ դիրքով, որպիսին էր Ջոխտ-Պռըւածառի աւերակ անապատն։ Գաւիթ և անապատ միասին չափելով երկարու- թիւն 13 մետր 40 սանթիմ, լայնութիւն 5 մետր 10 սան- թիմ։ Անապատիս դրան հիւսիային սեմին վերայ. «Թվ. ՌԷՃ.» (թիւ Փրկչ.)։ Գաւթի դրան նոյն կողմի սեմի վերայ.
«ՌՄԻԷ. –ին, յիշատակ է գաւիթս. Զաքարիա, Յովսէփ և Մելքոն վարդապետացն»։
Անապատումս կան հետևեալ մասունքներն.
1) Մասն Թադէոսի առաքելոյն մի արծաթեայ փոքրիկ և տափակ խաչում, որ ունի սոյն արձանագրութիւնը. «Յիշա- տակ է. մասունքս է Թադէոս առաքել, որ եդ Մուսաէլ»։
2) Մասն Յովհաննու Մկրտչի զետեղուած մի արծա- թեայ փոքր խաչում, որի վերայ քանդակուած է. «Յիշատակ է սուրբ խաչս, մասունք Յովհաննու Կարայբետին, Չախմախ- սազ––Պետրոսի որդի Արզըմանին և իւր կողակից Անուն ՌՄԿԶ.»։
3) Մի արծաթեայ մեծ խաչում. «Սուրբ Յովհաննէս Մկրտչի մասունքն է այս»։
4) Մի արծաթեայ միջակ խաչ.
«Սուրբ նշանս յիշատակ է սուրբ Ղևոնդիա անապատին Յարութիւն հապեղին (աբեղային) թվ. ՌՄԼԹ.»։
/Էջ 93/
5) Մասունք Ղևոնդեանց մի արծաթ միջակ խաչում. «ընծայեցաւ սուրբ խաչս Ղևոնդեայ հայրապետին Մարքարիտ Մէլիք Ջիւմշիւդեանց 1876 ամի»։
Արտաքուստ վանուցս հարաւային կողմում ամփոփուած են մի քանի վարդապետաց մարմիններն, որոց մէջ է և հե- տևեալն.
«Աստանօր հանգչի մարմին Յակվբայ սուրբ վարդապետի որդւոյ Թովմասայ Աւան Լալաեան յազգէն Իւղբզեանց յաւե- տարանոց գեղջէն, Վարանդայ սրբակրօն ճգնաւորական արար իւր կենաց զբարւոք վախճան 33 ամաց 1845 Նոյեմ. 25-ին»։
Պարսպուած է անապատիս շուրջն, արևմտեան և հա- րաւային կողմում, պասպի ներսում շինուած են մի քանի սենեակներ, որք կիսաւեր են այժմ մեծ մասամբ։ Անապատս ունի վարելահեղ, անտառ, պարտէզ, ընկուզ, տանձ, խնձոր, շագանակ, զկեռ և սալոր։ Ապաստան է մի քահանայի։
Ը. ՍԱՐԳՍԱՇԷՆ ԳԻՒՂ. հիմնարկուած է Քեօնդալան գետակի աջ կողմում. բնակիչք բնիկ, հողն բէկական, ան- ջրդի, բայց բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, օդն, կլի- ման և ջուրն անվնաս, երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, սակայն անշուք. քահանայ մի։ Ծուխ 90, ար. 325, իգ. 254։
Թ. ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է Քեօնդալան գետակի ձորի ձախ կողմում, Սև աղբիւր (Ղարա-բուլաղ) յոր- դառատ աղբիւրի մօտ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տե- ղական բերքերն նոյն (գոյ թթենի), օդն, կլիման ծանր ամ- րան, ջուրն ո՛չ գովելի. երկար կեանք 85–80. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, բայց վտանգուած. քահա- նայ երկու։ Ծուխ 35. ար. 162. իգ. 135.
ՂԱՐԱԼԻ ԱՒԵՐԱԿ
Այստեղ կայ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցու ա- ւերակ։
Ժ. ԱԼԱՄԱՆՑ ԳՈՄԵՐ. Շինուած է նոյն ջրաձորի վե-
/Էջ 94/
րայ. բնակիչք բնիկ, հողն բէկական և բարեբեր. նոյն տե- ղական բերքերն, օդն, կլիման և այլն. եկեղեցին Ղևոն- դեանց անապատն և քահանան նորա վանահայր քահանան։ Գիւղումս ծնուած է բանաստեղծ Պետրոս Մատաթեանցն, վասնորոյ կոչուում է և Մատաթ-քեանդ։ Ծուխ 35. ար. 115. իգ. 92։
ԺԱ. ՋԱՂԱՑՆԵՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Աւետարանոցից փոքր ինչ վար. բնակիչք հատուած Աւետարանոց աւանից. հղն արքունի, տեղական բերքերն նոյն (կայ և այգի), սննդա- րար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, նորաշէն, քարուկիր. քահանան գա- լիս է Աւետարանոցից։ Ծուխ 65. ար. 248. իգ. 181։
ԺԲ. ԱՒԵՏԱՐԱՆՈՑ ԱՒԱՆ. Հիմնուած է միևնոյն Քեօն- դալան ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ, դիրքն ա- րևելահայեաց. բնակիչք բնիկ, հողն մէլիքական 1), բայց այժմ արքունի, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աս- տուածածին, հոյակապ կառուցեալ չորս սիւների վերայ. ունի մի փոքր կաթուղիկէ. երկարութիւն 27 մետր 35 սանթիմ, լայնութիւն 15 մետր 30 սանթիմ։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Թվ. ՌՃ.»։ Քահանայ երկու։ Ծուխ 257, ար. 936, իգ. 804։
Եկեղեցումս կան հետևեալ գրչագիրներն և մասունքներն։
Ա. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, պատկերա- զարդ, որ գրուած է Աւետարանոց աւանումս ՌՃԻ.թուին, բայց անյայտ է գրողի անունն։
Բ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, գեղեցիկ. նըր- բաճաշակ են չորս աւետարանչաց պատկերներն, նախշերն, ծաղիկներն և թռչնագրերն։Յիշատակարանից. «աւարտեցաւ... աւտարանս ձեռամբ բազմամեղ Գրիգոր անուամբ երիցու ի թուականութեանս Հայոց ռճեը. երորդի ի մարտ ամսոյ ի……
–––––––––––––––––––––
1) 25 ծուխ մելիքազուն բէկեր կան, որոց հողերն սեփականութիւն է պապենական։ իսկ բնակչաց մեծ մասն տեղափոխուած է Սոթից և Մազ- րայից։
/Էջ 95/
և ծաղկեցի երբն երբն գունովք և ոսկեզօծ որակօք..... եղև աւարտ սուրբ աւետարանիս ի յերկիրս Գանջայ ի գիւղս, որ կո- չի Քարահատ ընդ հովանեաւ սուրբ աստուածածնիս ի ժամա- նակս Շահ Ապասին փոքոյ և ի կաթուղիկոսութեան հայոցս Աղուանից տեառն տէր Պետրոսի մաքրասուն և սուրբ հայրա- պետի և կրկին լուսաւորչի, որ և խնամօքն Աստուծոյ..... լուսաւորեաց զխաւարեալ տունս Աղուանից և պայծառացոյց զե- կեղեցիս կարգօք.... և մերում եպիսկոպոսութեան բազմահան- ճար, պատուական քաւչապետի տեառն տէր Անտօնի վերադի- տողի սուրբ աթոռոյն կաթուղիկէի վանիցն.....»։
Յետոյ գրուած է այլ գրիչ աւետարանիս սկզբումն. «Սուրբ աւետարան սրբագիր և ոսկեզօծ վախմ և յիշատակ է Աբրահամ պարոն-Տէրին, որ տվան Մէլիք Պաղուն կուսակրօն դստերացն Հռուբսիմին և Դաւլաթին և Շահանդուխտին ձեռքն ի վայելումն.... գրեցաւ մատամբ տէր Եղիազարին մայիսի ԻԵ. օրն թվ. ՌՃՁԶ. էր.....»։
1) Մասն կենաց փայտիցն զետեղուած է մի քառաթև, ածաթ խաչում։
2) Մասն առաջին լուսաւորչացն Թադէոսի և Բարդու- ղիմէոսի։
3) Մասն Պանդալիոնի բժշկին։
Մելիք-Շահնազարեանների ապարանի դրան ճակատին
«Այս ամարաթս Մէլիք-Շահնազարի (Գ-ի) որդի Սէյին բէ- կին, որ է այս շինութիւնս, որ շինել տուած շէնքն է թ. ՌՄԼԵ.»։
ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ.
Հիմնուած է հիւսիսից դէպի հարաւ թեքուած մի բարձ- րաւանդակի վերայ, որ կից է աւանիս հարաւային կողմին։ Բարձրաւանդակին վերի ծայրն հասած է մինչև բերդի վերի ծայրն։ Անապատս շինուած է անտաշ քարով երկու կամարի վերայ, որի երկարութիւնն է 11 մետր. և լայնութիւնն 9, (խիստ անմաքուր է)։ Վէմ քարի վերայ քանդակուած է. «Թվ. ՌԿԵ. ես Աթաս Հխմսգչի (՞) կանգնեցի խաչս ի հայր իմ (հայրենի) վիճակին»։ Դրան ճակատակալ քարին վերայ.
/Էջ 96/
«Եկեղեցիս թվ. ՌԿԵ. (շինեցաւ)»։
«Թվական ՌՃԻԵ. Շահնազարին և վարդապետին Գրիգորի, յիշատակ է դուռս կոյս Խոսրովին և ծնողացն»։
Անապատս ունի և գաւիթ, որ շինուած է նոյն ոճով, երկարութիւնն 5 մետր 75 սանթիմ, լայնութիւն 8 մետր 90 սանթիմ (հարաւից հիւսիս)։ Ինչպէս անապատս եղած է յա- տուկ կուսանոց, նոյնպէս գաւիթս եղած է յատկապէս դամ- բարան Մէլիք Շահնազարեանի իշխանական ցեղին։ Գաւթումս ամփոփուած են Մանուէլ վարդապետի, Մէլիք-Միրզայի, Մէ- լիք-Յիւսէյինի, Մէլիք-Յովսէփի և սոցա տիկնանց մարմիններն։
Ամուր պտերով պարսպուած է եղել անապատիս շուրջն՝ համեմատ տեղի դիրքին, քանզի հարաւային կողմն քերծ է։ Պարսպի ներսում եղել են շատ սենեակներէ մաիաբան կուսանաց համար։ Բայց այժմ տեղ տեղ աւերուած են պարսպի պատերն և սենեակների ամենամեծ մասն։
Աւետարանոցս իբրև մէլիքանիստ աւան և գաւառագլուխ, ունեցած է ամուր պարիսպ, որով շրջապատուած է եղել ամ- բողջ աւանս։ Պարսպիցն այժմ կանգուն մնում է միայն լեռ- նակողմինն, որ բրգաշատ է և ձգուած է Կուսանաց անապա- տիցն մինչև սարի գլուխ, պատած հիւսիսային և արևելեան կողմերով և միացած անապատի հարաւային ժայռին. Սակայն այժմ հիւսիսային և արևելեան կողմերի պարիսպներն քան- դուած են տեղ տեղ։ Պարիսպս շինող որմահիւս վարպետի գերեզմանն գտնուում է աւանիս միջում պարոն Առստամի (մականուանեալ Ումախան) պարտիզումն։ Տապանաքարի հա- րաւային երեսին. «Անուան Մէլիք Շահնազարին (Գ-ին), որ է որդի Մէլիք Սէյինի. այն ժամանակն որ Կուրջին եկաւ (Վրացի զօրք) թուին ՌՃՂԹ. էր, որ ղալաս (Աւետարանոցի բերդը) շինեցի, ով որ կարդա, մէկ բերան Աստուած ողորմի ասի. ամէն»։ Միւս երեսին. «Այս է տապան Գաբրիէլի որդի Դաւ- թին թ. ՌՄԽԸ»։
ՄԷԼԻՔԱԿԱՆ ԱՊԱՐԱՆՆԵՐ.
Մէլիք-Բաղու ապարանն, որ մօտ է Կուսանաց անապա-
/Էջ 97/
տին, բաղկացած է երկու յարկից. գետնայարկում կայ երեք արցախական, քարուկիր տուն, որք մնում են ցարդ նոյնու- թեամբ։ Իսկ վերնայարկը քանդել տուած է ռազմագէտ գե- ներալ Առուստամ 1) Գիւգիեան Մատաթեանցն և շինած իւր համար բնակարան. որ աւերակ է այժմ։
Մէլիք-Յիւսէյին Ա-նի ապարանն գտնուում է բերդի պարսպի լեռնային մասում-արևմտեան կողմում––որ աւերակ է այժմ։
Մէլիք-Շահնազար Բ-ի ապարանն գտնուում է աւանիս հիւսիսային կողմում պարսպի ներսում։ Այժմ նստում են բնակարանումս սոյն մէլիքի յետագաներն։
Մէլիք––ժառանգների հանգստարան.
Աւանիս հին հանգստարանից մի քանի քայլ ներքև է մնացեալ Մէլիք Շահնազարեանների հանգստարանն։
«Այս է տապան Մէլիք Շահնազարին (Գ-ին)
Որ է որդի Մէլիք Յիւսէյինին,
Արցախ գաւառաց իշխանին
Վարանդու տիրապետողին,
Սա էր հայր Մէլիք Ջիւմշիտին,
Ըստ Ռուսաց պլկովնիկին,
Ազնիւ ոմն Հայոց ազգին,
Արի և քաջ զօրավարին
Խնդրեմ առնել զայս արժանին
Միոյ բերան Հայր մեղային
ՌՄԽ. թվին»։ (1792)։
«Այս է տապան Մէլիք Ջիւմշիւտին.....
(Եղծուած են կէտադրեալ բառերն) Սա էր
Թոռն մեծասեռին
Ազնիւ Մէլիք Յիւսէյինին (Բ-ին)
Խնդրեմ առնել զայս արժանին
Միոյ բերան Հայր մեղային
Թվ. ՌՄԿԱ. աբրիլի ԻԵ.» (1712)։
–––––––––––––––––––––
1) Առուստամ եղած է Կնեազ-Մատաթովի անուն, իսկ իւր հօր ա-նունն՝ Գիւգի (Գրիգոր)։
/Էջ 98/
«Այս է տապան Մէլիք Ջհանբախչին
Իշխող Վարանդայ գաւառին
Ազնիւ որդոյ Մէլիք Շահնազարին
Վախճանեցաւ 1822»։
«Մէլիք Խուդաթ իշխող Վարանդայ
Թոռն ըստ մարմնոյ Մէլիք Ջիւմշիւտայ
Այս նորա տապան յորում մարմնով կայ,
Կենդանի հոգւով միշտ է յարակայ,
Ամաց քառասնից ել սա յաշխարհէ,
Զերծ արդ գտանի յամեն չարէ.
Զայս վեմ ետ շինել առն իւրում ի ձօն,
Ի պատիւ սորա Կին սորին զգօն,
Թվ, ՌՄՁԲ. էր»։ 1833)։
«Այս է տապան Մէլիք Յիւսէյինի որդի.. Աւաքճանին թ. ՌՄՀԲ.»։
«Այս է տապան Մէլիք Յիւսէյինի որդի Մանասան բէկին թ. ՌՄԾԶ.»։
«Այս ա տապան Մէլիք Շահնազարի որդի Մէլիք Յուսէ- յինին (Բ-ի) թ. ՌՄԾ. էր (1802)։
Հանգստարանիս հիւսիսային կողման մօտ, ընկուզի ծա- ռի տակ մի հին և խաչազարդ քարի վերայ. «Այս է խաչս Թո- րոս այղայ թվ. ՈԶ. ար (էր)»։ Տապանաքարիս վերայ շինուած է Թորոս աղայի պատկերն, որ լարած է աղեղը և թռցնում է նետը մի եղջերուի վերայ։
Տապանաքարիցս փոքր վերև կայ մի այլ տապանաքար, որի մէջքն կլոր է և իւր աջ կողմում ունի մի թագաւորի պատկեր, խաչը ձեռին, որ հեծած է ձին և բարձրացրած խաչը, գնում է առաջ։ Բայց մի ահագին վիշապ օձ, լայն բացած իւր կզակը և ընկած է թագաւորիս ետևից։ Խաչազարդ է տապանաքարիս միւս երեսն և քանդակուած մէջքի վերայ, որ կարդացուում է խիստ դժուարութեամբ. «Ի ՈՂ. ննճեց Հա.. թգաորի Աղվց..... ես տէր Մասուն գրեցիք. այս ով որ կարդէ. Աստուած ողորմի ասէ։ Այս է հանգիստ Մուրադի
/Էջ 99/
Ղաթիոնա գաջի (քաջի) Ւարանդայ գավառ հմուտոյն ասպա- րաբետի» (սպարապետի)։ Տապանաքարիս մօտ կայ նաև մի այլ ձիու վերայ մի թագուհու պատկեր, բայց տապանաքա- րիս վրաց չ՛կայ արձանագրութիւն։
ԺԳ. ՍՂՆԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է գրեթէ Աւետարա- նոցի արևմտեան կողմում. բնակիչք բնիկ. հողն արքունի. միջակ արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն (չիք այգի), անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Աստուածածին, քահանայ մի։ Ծուխ 55. ար. 236. իգ. 188։
ԺԴ. ՎԵՐԻՆ-ՍԶՆԷՔ ԳԻՒՂ. (Այն լեռնաբազուկն, որ սկսուած է Քիրս մեծ սարի արևելեան կողմից, անցած Շօշու գիւղի հարաւաարևելեան կողմից և հասած Պողորխանայ սարն։ Ապա սարիցս ճիւղաւորուած է երեք լեռնագօտի, Ա-ն ուղ- ղակի ձգուած է մինչև Վարազաբուն գիւղն. Բ-ն դէպի Կղար- ծի, Ղզղալա, Աշան և այլ գիւղերն. Գ-ն դէպի Սարուշէն, Մաւաս, Սխտորաշէն և Խազազի սարն). Հիմնուած է վերջին լեռնաշղթայիս հարաւային կողմում. բնակիչք գաղթած են Պարսկաստանից (Ղարադաղից), հողն բէկական և խիստ սա- կաւ, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ներ- քին-Սզնէքից։ Ծուխ 46. ար. 175. իգ. 148։
ԺԵ. ՆԵՐՔԻՆ-ՍԶՆԷՔ ԳԻՒՂ. Հիմնուած է մօտ Վերին-Սզնէքին, հողն, բերքերն և այլն նոյն. եկեղեցին սուրբ Աս- տուածածին, քարուկիր, քահանայ երեք։ Ծուխ 92. ար. 377. իգ. 350։
ԺԶ. ԽԱՉՄԱՉ ԳԻՒՂ (խաչերի մէջ եղած գիւղ, զի գիւ- ղիս չորս կողմերում կան քարեայ խաչարձաններ). Հիմնուած նոյն լեռնաշղթայի հարաւահայեաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ և միւս կէս մասն գաղթած Բարկիւշադից և տեղափոխուած Հին-Քեաթուկ գիւղից (այժմ աւերակ), հողն բէկական, անջրդի, բայց հացաւէտ, տեղական բերքերն նոյն,
/Էջ 100/
օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 90. եկե- ղեցին սուրբ Ստեփաննոս, կառուցեալ մի կամարի վերայ ա- ռանց սիւների, որ ունի մի փոքր կաթուղիկէ, երկարութիւնն 13 մետր 90 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 32 սանթիմ։ Դրան արևելեան սեմին վերայ. «Ես ուստա Յուսէփ և Գէի- քուրգ (Գէորգ) Ըսմանայ եկեղեցիս շինեցի յիշատակ, ով որ տեսնոյ, Աստուած ողորմի ասէ»։ Իսկ դրան ճակատակալ քա- րի վերայ. «թվին ՌՃ.»։ Քահանայ մի։ Ծուխ 62. ար. 290. իգ. 220։
Գիւղիս քահանային մօտ կայ երկու գրչագիր սաղմոս.
Ա. Սաղմոս մագաղաթեայ, գեղեցկագիր, որ ունի իւր սկզբում. «Յառաջաբանութիւն Դաւթի Մարգարէին մեկնու- թեան՝ Աթանասի եպիսկոպոսի արարեալ»։
Բ. Սաղմոս, գրուած թղթի վերայ, պակասաւոր, այս է վերջից թափուած են թերթեր։
Գիւղիցս փոքր ինչ ներքև կայ մի հին գիւղատեղի և ընդարձակ հանգստարան։
ՇՕՇԿԱՅ ՎԱՆՔ (4669 ոտք)
Հիմնուած է նոյն լեռնագօտու գագաթնագծի վերայ, Խաչմաչ և Մսմնայ գիւղերի մէջ. շինուած է մի կամարի վե- րայ եկեղեցու ձևով։ Երևում է հիմքերից՝ որ խիստ հին ե- ղած է վանքս. բայց ժամանակ առ ժամանակ նորոգուած է սպիտակ անտաշ քարով։ Ունի միայն մի խորան, երեք լուսա- մուտ և մի դուռն արևմտեան կողմից և խաչազարդ բեմ, որոց մէն մին յիշատակ եղած է առանձին առանձին մարդից։ Երկարութիւնն 9 մետր 18 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 25 սանթիմ։
ԺԷ. ՍԱՐՈՒՇԷՆ. Հիմնուած է նոյն սարի հարաւ արև- մտահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100. տեսարանն գե- ղեցիկ, եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կա-
http://artsakh.50megs.com/