
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
.docԽոսելով ընդունակությունների մասին, հարկ է նշել, որ առանձին անձանց մոտ կարող են զարգացած լինել տարբեր ուղղվածություն ունեցող ընդունակություններ, սակայն դրանցից մեկը, որպես կանոն, առավել ընգծված է և առաջատար: Մյուս կողմից, տարբեր մարդկանց մոտ կարող են դրսևորվել միևնույն ուղղվածությամբ ընդունակություններ, որոնք, սակայն, իրարից տարբերվում են արտահայտվածության մակարդակով: Այնպես որ, կարող են տարբերվել ինչպես ընդունակությունների բովանդակային որակները (երաժշտական, նկարչական, մաթեմատիկական և այլ ընդունակություններ), այնպես էլ դրանց արտահայտվածության աստիճանը: Ամենացածր մակարդակում մենք խոսում ենք ուղղակի ընդունակության առկայության մասին: Այն դեպքում, երբ ընդունակությունն ունենում է զգալիորեն աչքի ընկնող արտահայտվածություն, խոսում ենք տաղանդի մասին: Ընդունակությունների դրսևորման բարձրագույն մակարդակը հանճարեղությունն է, որտեղ այդ դրսևորումների արտահայվածությունը հասնում է իր ամենաբարձր նշանակությանը:
Հմտությունները ձևավորվում են ընդունակությունների հիմքերի վրա, անմիջական գործունեության, ուսուցման, վարժանքների ընթացքում: Հմտությունները կարող են ձևավորվել նաև համապատասխան ընդունակության բացակայության պայմաններում, սակայն այսպես ձևավորված հմտությունների կիրառման արդյունավետությունն անհամեմատ ավելի ցածր է այն դեպքերի համեմատությամբ, երբ հմտությունները ձևավորվում են համապատասխան ընդունակությունների հիմքերի վրա: Այդուհանդերձ, հնարավոր է աշխատանքի և վարժանքների միջոցով փոխհատուցել ընդունակության բացակայությունը կամ թույլ արտահայտվածությունը և հասնել զգալի արդյունքների` գործունեության որևէ կոնկրետ ոլորտում:
Հմտություններն ունեն ձեռքբերովի բնույթ և, շատ դեպքերում, հանդես են գալիս որպես գործունեության կատարողական բաղադրիչներ (այսպես` դաշնակահարի կատարողական վարպետության մակարդակն անմիջականորեն կապված է պարբերաբար կրկնվող վարժանքների ընթացքում ձեռք բերված հմտություններից, սակայն դրա հետ անհրաժեշտաբար պետք է զուգակցվի բնածին երաժշտական ընդունակություն, որպեսզի հնարավոր լինի խոսել վիրտուոզ երաժշտական կատարման մասին): Հմտությունները ձևավորվում և զարգանում են վարժանքների, մարզումների, պարապմունքների ընթացքում` նախնական դանդաղ և հատվածաբար կրկնվող շարժումներից հասնելով ավտոմատիզմի որոշակի մակարդակի: Ավտոմատիզմը հմտությունների արդյունավետ կիրառման հիմնական չափանիշն է:
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Գրին Է. Խառնվածք. – Երևան, 2002
2. Նալչաջյան Ա. Ընդհանուր հոգեբանության հիմունքներ. – Երևան, 1991
3. Նալչաջյան Ա. Հոգեբանական բառարան. – Երևան, 1984, Տվեր, 1991
4. Նալչաջյան Ա. Հոգեբանության հիմունքներ. – Երևան, 1997
5.Введение в психологию / Под общ. ред. А. В. Петровского. — Москва., 1996.
6. Гиппенрейтер Ю. Б. Введение в общую психологию. – М., 1988
7. Годфруа Ш. Что такое психология. Учебник в 2-х т. – М., 1996
8. Гомезо М.В., Домашенко И.Л. Атлас по психологии. – М., 1999
9. Кордуелл М. Психология. А-Я: Словарь-сшравочник. – М., 1999
10. Маклаков А.Г. Общая психология. – СПб., 2006
11. Немов Р.С. Психология. Т. 1-3. – М., 1998
12. Основы психофизиологии: Учебник / отв. Ред. Ю.И. Александров. – М., 1998
13. Психология: Учебник / под ред А.А. Крылова. – М., 2000
14. Петровский А.В., Ярошевский М.Г. История и теория психологии. Т.1-2. - Ростов-на-Дону, 1996
15. Петровский А.В., Ярошевский М.Г. Психология. – М., 1998
16. Психология: Словарь / под ред. А.В.Петровского, М.Г. Ярощевского. – М., 1990
17. Психология: Учебник. – М., 1999
18. Столяренко Л.Д. Основы психологии: Учебное пособие. – Ростов-на-Дону, 2003
19. Филимонов В.И. Физиологические основы психофизиологии. – М., 2003
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1.Բերգսոն Ա. Մետաֆիզիկայի ներածություն, Ստեղծարար էվոլյուցիա. – Երևան, 2003
2.Թութունջյան
3.Հոգեվերլուծություն. Ուսումնական ձեռնարկ / կազմ. Վ.Միքայելյան. – Երևան, 2007
4.Аверина В.А. Психология личности: Учебное пособие. – СПБ., 1999
5.Ананьев Б.Г. Человек как предмет познания. – СПб., 2001
6.Асмолов А.Г. Психология личности: Учебник. – М., 1990
7.Бехтерев В.М. Объективная психология. – М., 1991
8.Брунер Дж. Психология познания: За пределами непосредственной информации. – М., 1977
9.Васильев И. А., Поплужный В. Л., Тихомиров О. К. Эмоции и мышление. - М., 1980
10.Веккер Л.М. Психика и реальность: Единая теория психических процессов. – М., 1998
11.Веккер Л.М. Психические процессы. Т.2 Мышление и интеллект. – Ленинград, 1976
12.Величковский Б.М. Когнитивная наука: Основы психологии познания: в 2 т. – Т.1. – М., 2006
13.Величковский Б.М. Когнитивная наука: Основы психологии познания: в 2 т. – Т.2. – М., 2006
14.Вертгеймер М. Продуктивное мышление. – М., 1987
15.Вилюнас В. К.Психологические механизмы мотивации человека.—М.,1990
16.Вилюнас В. К. Психология эмоциональных явлений. - М., 1976
17.Винокуров И.В. Парапсихология. – М., 1999
18.Вундт В. Введение в психологию. – СПб., 2002
19.Выготский Л.С. Мышление и речь.— М., 1999.
20.Гибсон Дж. Экологический подход к зрительному восприятию. – М., 1988
21.Глезер В.Д. Зрение и мышление. – Ленинград, 1985
22.Годфруа Ж. Что такое психология: В 2-х т. Т. 1.-М, 1992
23.Годфруа Ж. Что такое психология: В 2-х т. Т. 2.-М, 1992
24.Дарвин Ч. Выражение эмоций у животных и человека.-Соч., т. 5.- М., 1953
25.Декарт Р. Страсти души. - Избранные произведения. - М., 1950
26.Джеймс У. Научные основы психологии. – Минск, 2003
27.Зарубежный психоанализ: Хрестоматия. – СПб., 2001
28.Зорина З.А., Полетаева И.И. Зоопсихология. Элементарное мышление животных: Учебное пособие. – М., 2001
29.Изард К.Э. Психология эмоций. – СПб., 1999
30.Изард К.Э. Эмоции человека. – М., 2000
31.Ильин Е. П.Эмоции и чувства. – СПб., 2001
32.История психологии. XX век/ Под ред. П.Я.Гальперина, А.Н.Ждан. – Москва, Екатеринбург, 2005
33.Кеннон В. Физиология эмоций. - Ленинград, 1927
34.Ланге К. Г. Аффекты. - Спб., 1890
35.Леонтьев А.Н. Лекции по общей психологии. - М., 2000
36.Леонтьев А. Н. Философия психологии,— М., 1994
37.Лосский Н.О. Чувственная, интеллектуальная и мистическая интуиция. — М., 1995
38.Мак-Фарленд Д. Поведение животных: Психобиология, этология и эволюция. – М., 1988
39.Маслоу А.Г. Мотивация и личность. – СПб., 1999
40.Мерлин В.С. Личность как предмет психологического исследования. – Пермь, 1988
41.Мерло-Понти М. Феноменология восприятия. – СПб., 1999
42.Мышление: процесс, деятельность, общение. Под ред. Брушлинский А.В. – М., 1982
43.Никандров В. В.Методологические основы психологии. Учебное пособие. — СПб., 2008
44.Ниренберг Д. и др. Как читать человека, словно книгу. – Баку, 1992
45.Основные направления исследований психологии мышления в капиталистических странах. – М., 1966
46.Основные направления психологии в классических трудах. Ассоциативная психология. Г.Спенсер “Основания психологии”. Т.Циген “Физиологическая психология в 14 лекциях”. – М., 1998
47.Основные направления психологии в классических трудах. Ассоциативная психология. Г. Эббингауз “Очерк психологии”. А.Бэн “Психология”. – М., 1998
48.Основные направления психологии в классических трудах. Гештальт-психология. В. Келер “Исследование интеллекта человекоподобных обезян. К.Коффка. Основы психического развития. – М., 1998
49.Петровский А.В., Ярошевский М.Г. Основы теоретической психологии.-М., 1998
50.Петухов В.В. Психология мышления: Учеб-метод. Пособие. – М., 1987
51.Пиаже Ж. Психология интеллекта. – СПб., 2004
52.Платонов К. К. О системе психологии. - М., 1972
53.Проблема человека в западной философии: Переводы. – М., 1988
54.Психология внимания/Под редакцией Ю. Б. Гиппенрейтер, В. Я. Романова.- М., 2001
55.Психология индивидуальных различий. Тексты. Под ред. Гиппенрейтер Ю.Б., Романова В.Я. – М., 1982
56.Психология памяти. Тексты. Под ред. Гиппенрейтер Ю.Б., Романова В.Я. – М., 2002
57.Психология сознания / Сост. и общ. Ред. Л. В. Куликова. — СПб., 2001.
58.Психология эмоций. Тексты / Под ред. В. К. Вилюнаса, Ю. Б. Гиппенрейтер. — М., 1984
59.Рак И. Введение в зрительное восприятие. – М., 1980
60.Рейковский Я. Экспериментальная психология эмоций. - М., 1979
61.Рицль М. Парапсихология: Факты и мнения. – Львов, Киев, 1999
62.Рубинштейн С. Л. Бытие и сознание. - М., 1957
63.Рубинштейн С.Л. Основы общей психологии. – СПб., 2000
64.Симонов П. В. Что такое эмоция? - М., 1966
65.Смит Н. Современные системы психологии. – СПб., 2003
66.Спиноза Б. Избранные произведения. Т.1. – М., 1957
67.Тихомиров О.К. Психология мышления: Учебное пособие. – М., 1984
68.Философия сознания: история и современность. – М., 2003
69.Фрейд З. Введение в психоанализ: Лекции. – М., 1989.
70.Фрейд З. Избранное. – Ростов-на-Дону, 1998.
71.Холодная М.А. Психология интеллекта. Парадоксы исследования. – СПб., 2002
72.Хрестоматия по вниманию / Под ред. А. Н. Леонтева, А. А. Пузырея и В. Я. Романова.- М., 1976
73.Хрестоматия по ощущению и восприятию. – М., 1975
74.Хрестоматия по общей психологии.Психология мышления.Под ред.Гиппенрейтер Ю.Б., Петухова В.В.–М., 1981
75.Хьелл Л., Зиглер Д. Теории личности. – СПб., 1997
76.Юнг К.Г. О природе психе. – Москва, Киев, 2002
77.Юнг К.Г. Очерки по аналитической психологии. – Минск, 2003
78.Юнг К.Г. Психологические типы. – Минск, 1998
«ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՍՏՈՒԳԻՉ ՀԱՐՑԱՇԱՐ
1-ին ընթացիկ ստուգման հարցեր (գրավոր)
-
Հոգեբանական գիտելիքի պատմական զարգացման փուլերը:
-
Հոգեբանության առարկան, դրա կառուցվածքային և գործառնական բնութագիրը:
-
Հոգեկանի դրսևորման հիմնական ձևերը:
-
Հոգեբանության խնդիրներն ու մեթոդները հոգեբանական գիտելիքի ծավալման տարբեր մակարդակներում:
-
Հոգեբանության առանձին ոլորտները
-
Հոգեբանության կապն այլ գիտությունների հետ
-
«Անձ», «անհատ», «անհատականություն» կատեգորիաները:
-
«Հոգեկան ակտիվություն», «գործունեություն», «գիտակցություն» կատեգորիաները:
-
«Ճանաչում» և «գնահատում» կատեգորիաների կիրառումը հոգեբանական համատեքստում:
-
«Հոգեկան գործընթացներ», «հոգեկան վիճակներ», «անհատական առանձնահատկություններ» հասկացությունների համեմատական վերլուծություն:
-
Հոգեկան ակտիվության մակարդակները:
-
Հոգեկան ակտիվություն և հոգեկան վիճակներ:
-
Հոգեկանի գործառույթների դրսևորումները հոգեկան տարբեր վիճակներում:
-
Մոտիվացիոն ոլորտի ընդհանուր նկարագրությունը` բովանդակությունն ու նշանակությունը:
-
Պահանջմունքների դասակարգում:
-
Իմացական ոլորտի ընդհանուր նկարագրությունը` նշանակությունը, ֆիլոգենետիկ զարգացումը, դրսևորման հիմնական մակարդակները:
-
Ուշադրության ընդհանուր բնութագիրը` նշանակությունն ու գործառույթը:
-
Ուշադրության տեսակներն ու հիմնական առանձնահատկությունները:
-
Զգայությունների դերն ու գործառույթը:
-
Վերլուծիչի կառուցվածքային հատվածների բնութագիրը:
-
Զգայությունների ընդհանուր առանձնահատկությունները:
-
Զգայությունների դասակարգում:
-
Ընկալման ընդհանուր բնութագիրը` մակարդակներն ու տարատեսակները:
-
Ընկալման հիմնական առանձնահատկությունները:
-
Ընկալման շեղումներ` իլյուզիա և հալյուցինացիա:
-
Հիշողության դերն իմացական գործընթացում:
-
Հիշողության առանձին գործընթացները:
-
Հիշողության դասակարգման հիմնական սկզբունքները:
2-րդ ընթացիկ ստուգման հարցեր (բանավոր)
-
Մտածողության նշանակությունն իմացական գործընթացում:
-
Մտածողության տարատեսակները:
-
Մտածողության գործընթացներն ու գործողությունները:
-
Երևակայության ընդհանուր բնութագիրը:
-
Երևակայության հիմնական գործողությունները:
-
Երևակայության տարատեսակները:
-
Ինտուիտիվ իմացության առանձնահատկությունները:
-
Գերզգայական իմացության առանձնահատկությունները:
-
Հաղորդակցման ընդհանուր բնութագիրը:
-
Հաղորդակցման տարատեսակները:
-
Հաղորդակցական գործընթացի ընդհանուր կառուցվածքն ու գործառույթները:
-
Խոսքի տարատեսակները, գործառույթները, որակները:
-
Հուզական ոլորտի նշանակությունն ու բովանդակությունը:
-
Հույզերի և պահանջմունքների փոխկապակցվածությունը:
-
Հույզերի դրսևորման ֆիզիոլոգիական և հոգեկան մակարդակներ:
-
Հույզերի գործառույթները:
-
Հուզական հոգեվիճակներ:
-
Հույզերի դասակարգումը:
-
Հույզեր և զգացմունքներ:
-
Զգացմունքների տարատեսակները:
-
Վարքի կարգավորման կամային մակարդակի նշանակությունը:
-
Բարդ կամային գործընթացի փուլերը:
-
Անձի կամային հատկանիշները:
-
Անհատական տիպաբանության հիմնական սկզբունքները:
-
Խառնվածքի ընդհանուր բնութագիրը և տիպերը:
-
Խառնվածք և բնավորություն:
-
Բնավորության դրսևորումները:
-
Բնավորության շեշտվածություն:
-
Ընդունակությունների ընդհանուր բնութագիրը:
-
Հմտությունների ձևավորման առանձնահատկությունները:
1 Շվարցերդ գերմանական ազգանվան լատինիզացված տարբերակը:
2 Այս մասին տես` Рицль М. Парапсихология: Факты и мнения. – Львов – Киев, 1999, էջ 138