Добавил:
Опубликованный материал нарушает ваши авторские права? Сообщите нам.
Вуз: Предмет: Файл:

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

.doc
Скачиваний:
285
Добавлен:
01.06.2020
Размер:
481.28 Кб
Скачать

Երևակայությունը հիշողության բովանդակությունների վերամշակման միջոցով նոր մտապատկերների ձևավորման գործընթաց է: Երևակայության գործընթացի արդյունքում ձևավորվում է երևակայական մտապատկեր: Երևակայության գործընթացն իրականացվում է որոշակի գործողությունների միջոցով: Դրանք են`

ագլյուտինացիա – առանձին, իրականում անհամատեղելի մասերի երևակայական միավորում (օրինակ` ջրահարսը),

հիպերբոլիզացիա – առարկայի, կամ դրա առանձին մասի երևակայական մեծացում,

սխեմատիզացիա – առանձին մտապատկերների միավորում մեկ ամբողջական կառույցի` սխեմայի մեջ,

տիպիզացիա – համանման, ընդհանուր հատկությունների առանձնացում,

ընդգծում – առանձին որակների առանձնացում:

ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ:

Ըստ կամային ներգործության:

Ակտիվ երևակայություն – երևակայության տարատեսակ, որի կիրառման միջոցով անհատը սեփական ցանկությամբ, կամքով ձևավորում է ցանկալի երևակայական մտապատկերը:

Պասիվ երևակայություն – երևակայության տարատեսակ, որի դեպքում երևակայական մտապատկերն առաջանում է ինքնաբերաբար, անհատի ցանկություններից և կամքից անկախ:

Ըստ երևակայական մտապատկերի նորության:

Վերարտադրող երևակայություն – առարկայի բնօրինակի նկարագրության, գծագրի կամ նկարի միջոցով դրա երևակայական մտապատկերի կառուցման գործընթաց:

Ստեղծագործական երևակայություն – նոր մտապատկերների ինքնուրույն կառուցման գործընթաց:

Իրականության հետ փոխհարաբերությունների տեսանկյունից

Իրատեսական երևակայություն – արտացոլում է իրականությունը, հիմնվում է իրական մտապատկերների վրա:

Անուրջներ – երևակայական մտապատկերը ներկայացնում է որոշակիորեն իդեալականացվող ցանկալի ապագան:

Երազանք - երևակայական մտապատկերը ներկայացնում է մոտ կամ հեռու ապագան և չի ենթադրում իրական արդյունքի անհապաղ իրականացում և համընկնում ցանկալի արդյունքին:

Երազատեսություն – պասիվ երևակայության դրսևորում, երևակայական մտապատկերը ձևավորվում է քնի ընթացքում:

Ֆանտազմագորիա - երևակայություն, որի մտապատկերին իրական ոչինչ չի համապատասխանում, կամ համապատասխանում է, բայց շատ քիչ չափով:

3.2.7. Ինտուիցիա և գերզգայական ընկալում:

Ինտուիտիվ իմացության առանձնահատկությունները. ինտուիցիան որպես իրականության արտազգայական, ամբողջական համընկալում: Գերզգայական ընկալում: Տարածական և ժամանակային սահմանների վերացում. հեռազգայություն, պայծառատեսություն: Գերզգայական ընկալման առաջացման պայմանները` ինքնաբուխ և վերահսկվող գերզգայական ընկալումներ: Գերզգայական ընկալումների հոգեդինամիկան: Գերզգայական տպավորությունների առանձնահատկությունները` դանդաղ ձևավորում, դրվագայնություն, սիմվոլիկական ձև: Գերզգայական ընկալման հավաստիությունը:

Խոսելով հոգեկանի ճանաչողության գործառույթի մասին, նշվեց, որ այն իրականանում է իմացական գործընթացների միջոցով, որոնք հաջորդում են միմյանց` կազմելով մեկ ընդհանուր շղթա: Իմացության հիմքում ընկած է զգայությունների միջոցով ստացվող առաջնային ինֆորմացիան (իրական երևույթների առանձին որակներ), որը վերամշակվում է ընկալման (ամբողջական առարկաներ), մտածողության (միջառարկայական կապեր) և երևակայության (նոր առարկաների և միջառարկայական կապերի ստեղծում) մակարդակներում: Ստացված ամբողջ ինֆորմացիան մտապահվում, պահպանվում և այնուհետև վերարտադրվում է հիշողության միջոցով:

Այդուհանդերձ, ճանաչողության գործառույթի իրականացման ընթացքում ոչ բոլոր դեպքերում է պահպանվում նշված շղթայի կառուցվածքը: Որոշ դեպքերում շրջապատող կենսամիջավայրի մասին պատկերացումները ձևավորվում են, շրջանցելով իմացության զգայական, ընկալական, մտածական մակարդակները, տրվում են անմիջականորեն, գոյանում են միանգամից` չենթարկվելով իմացական գործընթացի վերը քննարկված օրինաչափություններին: Այս դեպքում խոսքը իմացության ինտուիտիվ և գերզգայական ձևերի մասին է:

«Ինտուիցիա» (լատ. intueri – ակնդետ նայել, զննել բառից) հասկացությամբ նշանակվում է երևույթների բավականին լայն շրջանակ: Այսպես, միջնադարյան սխոլաստիկայի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Դունս Սքոթուսը (1265/1266-1308) և Օքհամը (1285-1349) գտնում էին, որ ինտուիցիայի միջոցով տրվում է առարկայի գոյությունը, այլ ոչ էությունը: Ինտուիցիայի միջոցով մենք իմանում ենք առարկան կա՞, թե՞ ոչ, սակայն նրա էությունը հասանելի չէ ինտուիցիային: Նոր ժամանակներում որոշակիորեն փոխվում են ինտուիտիվ իմացության մեկնաբանությունները: Դեկարտն (1596-1650) ինտուիցիան դիտարկում է որպես իմացության ձև, որը չի հիմնվում զգայությունների ու դեդուկտիվ մտահանգման օրինաչափությունների վրա և առավել հավաստի է, քան իմացության զգայական և մտածական ձևերը: Սպինոզայի (1632-1677) կարծիքով ինտելեկտուալ ինտուիցիան իմացության բարձրագույն ձև է, որի դեպքում առարկան անմիջականորեն ճանաչվում է իր էության մեջ: Ինտուիտիվ իմացության անմիջականության մասին է խոսում նաև Լոկը (1632-1704): Նա նշում է, որ ինտուիտիվ իմացության դեպքում երկու գաղափարներ համեմատվում են առանց այլ գաղափարների առկայության: Այս դեպքում մարդկային միտքն անմիջականորեն ընկալում է երկու գաղափարների միջև առկա կապը դրանց վրա գցված առաջին իսկ հայացքից:

Ինտուիտիվ իմացությունը առաջնային տեղ է գրավում ֆրանսիացի փիլիսոփա Հանրի Բերգսոնի (1859-1941) փիլիսոփայական համակարգում: Բերգսոնի կարծիքով, ինտուիցիան հակադրվում է վերլուծական իմացությանը և հնարավոր դարձնում բացարձակի ճանաչումը: Այն դեպքում, երբ վերլուծությունը կարծես պտտվում է ճանաչվող իրի շուրջը, ինտուիցիան մտնում է նրա մեջ` բացահայտելով դիտարկվող իրի ներքին էությունը: Ընդ որում, իմացության վերլուծական տարբերակը կախված է մեկնարկային դիտակետից և կիրառվող սիմվոլներից, իսկ ինտուիցիան «ոչ մի դիտակետ չի ընդունում և ոչ մի սիմվոլի վրա չի հենվում»: Բերգսոնը բացարձականացնում է ինտուիցիայի դերը` դիտարկելով այն որպես բնական երևույթների զարգացման հիմքում ընկած ստեղծարար ուժ: Ինտուիցիան որպես գոյության սկզբունք ընդունող փիլիսոփայական ուղղությունները ստանում են ինտուիտիվիզմ անվանումը:

Ինտուիտիվ իմացության դերը կարևորվում է նաև այնպիսի համակարգերում, ինչպիսիք են թեոսոֆիան (Ե.Պ. Բլավատսկայա, Ա.Բեզանտ, Ա.Բեյլի) և անթրոպոսոֆիան (Ռ. Շթայներ): Ալիսա Բեյլիի «Ինտելեկտից դեպի ինտուիցիա» անվանմամբ աշխատությունն ամբողջությամբ նվիրված է տվյալ խնդրին: Այստեղ ինտուիցիան դիտարկվում է որպես իրականության անմիջական ընկալում, որտեղ իրականությունն ընկալվում է ոչ թե զգայությունների և իմաստավորումների, գաղափարների և մտածողության առարկայի տեսքով, այլ այնպիսին, ինչպիսին որ կա: Այս առումով, ինտուիտիվ ընկալումը տարբերվում է ինտելեկտուալ ընկալումից. ինտուիցիայի միջոցով ուղղակիորեն ընկալվում է ճշմարտություն` անկախ տրամաբանական մտածողության և ինտելեկտուալ գործընթացների: Բեյլիի կարծիքով ինտուիտիվ գիտելիքը բխում է գերգիտակցականից և, ի տարբերություն մտածական ճանապարհով ստացված գիտելիքի, անմիջապես ճանաչվում է որպես բացարձակապես ճշմարիտ: Հետագայում արգենտինացի ֆիզիկոս և փիլիսոփա Մարիո Բունգեն (ծնվ. 1919) հերքում է ինտուիցիայի մասին բոլոր նախկին տեսակետները` նշելով, որ այն ընդամենը արագ իրականացվող մտահանգման ձև է:

Հոգեբանության մեջ նույնպես առկա են ինտուիցիայի բազմաթիվ մեկնաբանություններ: Այսպես, Հերման Հելմհոլցը (1821-1894) գտնում էր, որ ինտուիցիան արագ ընթացող անգիտակցական մտահանգումներ են, որոնք իրականանում են առօրեական փորձի հիման վրա: Գեշտալտ հոգեբանության տեսանկյունից ինտուիցիան իրավիճակի ամբողջական ընկալումն է: Բավականին հետաքրքրական է շվեյցարացի հոգեբան Կարլ Յունգի (1875-1961) տեսակետը: Նա ինտուիցիան դիտարկում է որպես գիտակցության գործառույթ (մտածողության, զգացմունքի և զգայության հետ համատեղ), ընկալման հատուկ ձև, որը սկիզբ է առնում ոչ թե զգայարաններից, այլ անգիտակցականից: Ինտուիցիան թույլ է տալիս վերակառուցել այն իրականությունը, որը մենք ընդունակ չենք ոչ զգալ, ոչ մտածել, ոչ զգայել, իմանալ այն, ինչը, սկզբունքորեն հնարավոր չէ իմանալ, շարժվել ժամանակի մեջ` ընկալելով անցյալն ու ապագան: Ըստ Յունգի` ինտուիցիան իրավիճակի հնարավորությունների ամբողջական ընկալումն է: Որպես ինտուիցիայի դրսևորումներ Յունգը դիտարկում է մարգարեական երազներն ու տելեպատիկ երևույթները:

Ինչպես տեսնում ենք, ինտուիցիայի հասկացումը տատանվում է դրա, որպես պարզագույն հոգեկան գործառույթի (զգայական ինտուիցիա) դիտարկումից, մինչև ճշմարտության անմիջական ըմբռնման գործառույթի (մտածական ինտուիցիա) դիտարկումը: Այդուհանդերձ, տեսակետներից մեծ մասում ինտուիտիվ իմացությունը հակադրվում է զգայարաններից սկիզբ առնող, սիմվոլներով և հասկացություններով պայմանավորված վերլուծական մտածական իմացությանը: Ինտուիտիվ իմացությունն անմիջական է, ինքնաբավ, չի հենվում կանխադրույթների և հասկացությունների վրա:

Ընդհանրացնելով նշված կարծիքները` փորձենք առանձնացնել ինտուիտիվ իմացության հիմնական առանձնահատկությունները`

1. ինտուիտիվ իմացության դեպքում չեն գիտակցվում գիտելիքի ստացման ուղիներն ու պայմանները, ինչի հետևանքով այն դիտարկվում է որպես իմացության անմիջական ձև,

2.ինտուիտիվ գիտելիքը ձևավորվում է, շրջանցելով իմացության զգայական և մտածական մակարդակները,

3. ինտուիցիայի միջոցով հնարավոր է դառնում ընկալել զգայության և գիտակցության շեմերից անդին գտնվող իրականությունը,

4. ինտուիտիվ գիտելիքն առավել ամբողջական է, բազմակողմ, արտահայտում է իրավիճակի կենդանի, չմասնատված պատկերը,

5. ինտուիտիվ ճանապարհով ստացված գիտելիքի հավաստիությունն ընդունվում է անվերապահորեն, առանց ապացույցների:

Զգայական իմացությունը շրջանցող իմացության ձևերի հետազոտությամբ զբաղվում է հարահոգեբանությունը (պարապսիխոլոգիա): Այստեղ ուսումնասիրվում են ընդհանուր հոգեբանական օրինաչափություններին չենթարկվող երևույթներ` հեռազգայությունը (տելեպատիա), պայծառատեսությունը, հեռաշարժությունը (տելեկինեզիա), մագնետիզմը և այլն: Հեռազգայությունը և պայծառատեսությունը կապված են արտազգայական կամ գերզգայական ուղիներով գիտելիքի ստացման, հեռաշարժությունն ու մագնետիզմը` ֆիզիկական փոխազդեցության բացակայության դեպքում մարմինների իրար վրա ազդեցություն գործելու երևույթի հետ: Հոգեբանության տեսանկյունից առավել կարևորվում են հեռազգայությունն ու պայծառատեսությունը:

Մարդկության պատմությունը լի է օրինակներով, երբ, խախտելով մեզ շրջապատող իրականության տարածաժամանակային արգելքները, մարդկային միտքը տեղաշարժվում է տարածության և ժամանակի մեջ` ճանաչելով այնպիսի իրականություններ, որոնք անմիջականորեն հասանելի չեն, գուշակելով ապագան, վերարտադրելով հեռավոր անցյալի դեպքերը: Այսպիսի օրինակներից առավել հայտնի են Նոստրադամուսի և Վանգայի գուշակությունները, շվեդ միստիկ Սվեդենբորգի աստրալ ճանապարհորդությունները: Նոստրադամուսի ցենտուրիոններից մեկում սիմվոլիկ ձևով կանխատեսվում է Ռիչարդ արքայի մահը: Գտնվելով սեփական բնակավայրից բազմաթիվ մղոններ հեռավորության վրա, Սվեդենբորգը տարօրինակ կերպով և ամենայն մանրամասնություններով զգում և նկարագրում է այնտեղ կատարվող իրադարձությունները: Աշխարհի տարբեր ծայրերից Վանգայի մոտ են գալիս սեփական ապագան իամանալու ցանկություն ունեցող մարդիկ: Իհարկե, կարելի է թերահավատորեն վերաբերել նման փաստերին: Սակայն հարահոգեբանական հետազոտությունները, բազմաթիվ գիտափորձեր ապացուցում են գերզգայական ընկալման գոյությունը2:

«Գերզգայական ընկալում» հասկացությունը պատկանում է ամերիկացի հետազոտող, բուսաբան Ջ.Բ.Ռայնին, ով 20-րդ դարի երեսնական թվականներին Հյուսիսային Կալիֆոռնիայում հիմնեց հարահոգեբանական լաբորատորիա: Այստեղ իրականացված բազմաթիվ գիտափորձերի արդյունքում պարզվեց, որ գերզգայական ընկալման երևույթը կապված չէ ոգիների (ինչպես կարծում էին սպիրիտիզմի ներկայացուցիչները) գոյության հետ, այլ ներկայանում է որպես ընկալման յուրատեսակ ձև: Ըստ այդմ, առանձնացվեցին գերզգայական ընկալման երկու տարատեսակներ` պայծառատեսությունը (pure clairvoyance, իրադարձությունների, դեպքերի գերզգայական ընկալում) և հեռազգայությունը (pure telepathy, մտքերի, մտապատկերների գերզգայական ընկալում):

Հարահոգեբանական լաբորատորիաներում իրականացված բազմաթիվ գիտափորձերի արդյունքում բացահայտվեցին գերզգայական ընկալման որոշ առանձնահատկություններ: Նախ պարզվեց, որ գերզգայական ընկալումները մեծամասամբ իրականանում են ինքնաբուխ, անկանխատեսելի ձևով: Դրանք կապված են այնպիսի կենսական իրավիճակների հետ, որտեղ զգացվում է արտազգայական ինֆորմացիայի կարիք (հոգեկան գերլարումներ, ներհոգեկան ճգնաժամեր, ուժեղ հույզեր): Ինքնաբուխ գերզգայական ընկալումներում իրականության պատկերն աղավաղվում է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ: Վերահսկվող, կառավարվող ընկալման դեպքերն առավել հազվադեպ են, սակայն դրանց միջոցով ստացվող ինֆորմացիան, ընկալողի պատրաստվածության շնորհիվ, ունենում է ավելի ամբողջական, հավաստի բնույթ: Փորձերի արդյունքում պարզվեց նաև, որ գերզգայական ընկալման արդյունավետության մակարդակը առավել բարձր է այն դեպքերում, երբ փորձարկվողը գտնվում է հիպնոտիկ վիճակում: Միգուցե դա է պատճառը, որ հին աշխարհում շամանական տեխնիկաների և օրակուլների միջոցով ստացվող կանխատեսումների անհրաժեշտ պայմանը գիտակցության ձևափոխված վիճակներն էին:

Գերգիտակցական ընկալման գործընթացն, ընդհանուր առմամբ, բաժանվում է երեք փուլերի: 1-ին փուլի ընթացքում իրականանում է ճանաչվող առարկայի հետ կոնտակտի հաստատում: 2-րդ փուլում ստացվում են տեղեկություններ ճանաչվող իրադարձության մասին: 3-րդ փուլը ներառում է ստացողի կողմից ստացված տեղեկությանը գիտակցական հաղորդագրության տեսք տալու գործընթացը, ինչպես նաև ստացողի օրգանիզմի անմիջական հակազդեցությունները: Գերզգայական ընկալման գործընթացի առաջին երկու փուլերում անհրաժեշտ է գիտակցության որոշակի վիճակ, որտեղ առավել չափով կնվազեցվեն զգայական ընկալման ակտիվությունն ու տրամաբանական մտածողությունը (հիպնոտիկ վիճակ, խորը քուն, տրանս, հոգեկան թուլացում): Այսպիսի վիճակներում գիտակցությունն ամբողջովին կտրվում է սովորական զգայական ընկալումից, տրամաբանական մտածողությունից: Նման վիճակները ստանում են «մոնոիդեիզմ» անվանումը և բնութագրվում որպես կենտրոնացում գիտակցության միակ գաղափարի վրա:

Գերզգայական ընկալման միջոցով ստացվող տպավորություններն ունեն որոշակի յուրահատկություններ: Նախ ընդգծվում է դրանց ձևավորման գործընթացի չափազանց դանդաղ ընթացքը. ստացվող մտապատկերը ձևավորվում է աստիճանաբար, մաս-մաս: Հաջորդ յուրահատկությունը մտապատկերի դրվագայնությունն է: Գերզգայական ընկալման դեպքում, որպես կանոն, իրադարձությունն ամբողջապես չի պատկերվում, ներկայանում են միայն դրա առանձին դրվագները: Եվ վերջապես, գերզգայական ընկալման պտապատկերի երրորդ առանձնահատկությունը դրա սիմվոլային ձևն է: Ստացվող տեղեկությունը ներկայանում է սիմվոլների տեսքով, ինչը թույլ է տալիս դրանք մեկնաբանել տարբեր ձևերով:

Չնայած այն հանգամանքին, որ գերզգայական ընկալման արդյունքում ստացվում են այնպիսի տվյալներ, որոնք հասանելի չեն սովորական զգայական ընկալմանը, այդուհանդերձ, այդ տվյալների հավաստիությունը աչքի չի ընկնում բարձր մակարդակով: Հնարավոր է, որ դա կապված լինի ստացված տպավորությունների գիտակցական մեկնաբանության հետ, հնարավոր է, որ հենց տպավորությունն է իր հետ բերում որոշակի սխալներ և անհամապատասխանություններ: Բոլոր դեպքերում, գերզգայական ընկալման միջոցով ստացվող ինֆորմացիան մեծամասամբ չի համապատասխանում իրականությանը: Ընդհանուր առմամբ առանձնացվում են որոշակի գործոններ, որոնք անմիջականորեն ազդում են գերզգայական ինֆորմացիայի հավաստիության վրա: Դրանցից առավել կարևորվում են` 1.ընկալողի ներշնչանքներն ու նախատրամադրվածությունները, 2. ստացվող ազդանշան­ների ճանաչման հետ կապված խնդիրները, 3. ստացված իմֆորմացիայի իմաստի աղավաղումը, 4. երևակայական մտապատկերների ներխուժումը գիտակցություն, 4. կողմնակի տպավորությունների ընկալումը, 5. ստացված տվյալների սխալ մեկնաբանությունները, 6. ստացված տվյալների սխալ ներկայացումը:

Գնահատման գործառույթ

Հուզազգացմունքային ոլորտ

Հույզերը հոգեկան գործընթացների և վիճակների հատուկ դաս են, որոնք արտահայտում են անհատի համար նրա ակտիվացված պահանջմունքների բավարարման հնարավորության տեսանկյունից շրջապատող իրականության, երևույթների և իրավիճակի նշանակությունը: Հույզերի միջոցով իրականացվում է իրավիճակի գնահատման գործառույթը: Գնահատումն իրականանում է որոշակի սանդղակների միջոցով, որոնք որոշում են ինչպես առանձին երևույթների, այնպես էլ ընդհանուր իրավիճակի վտանգավորության-անվտանգության, հաճելիության-տհաճության, համակրանքի-հակակրանքի և այլն աստիճանը: Հույզերը, սովորաբար ունենում են իրադրական բնույթ և դրսևորվում են անմիջականորեն` կախված կենսամիջավայրի ընթացիկ պայմաններից:

Հույզերը մեծ դեր են խաղում միջավայրում անհատի կողմնորոշման ընթացքում: Կախված այն հանգամանքից, թե ինչ գնահատականի է արժանանում տվյալ երևույթը կամ իրավիճակը, անհատը կարող է խուսափել դրանից կամ ձգտել դրան (փախչել վտանգավոր կամ տհաճ իրավիճակից` գտնելով առավել անվտանգ, հաճելի միջավայր): Մյուս կողմից, հույզերն ունեն ազդանշանային նշանակություն, որը դրսևորվում է ինչպես անհատական, այնպես էլ միջանձնային մակարդակում: Որոշ դեպքերում, երբ հնարավոր չէ մտածական վերլուծության ենթարկել իրավիճակի բոլոր կողմերը (դեպքերի կտրուկ զարգացում, ժամանակի անբավարարություն), հենց հույզերի միջոցով է իրականանում իրավիճակի գնահատումը: Այս դեպքում հուզական հակազդեցությունն է ցույց տալիս իրավիճակի նշանակությունը անհատի համար, որոշում նրա հետագա գործողությունների բնույթը: Միջանձնային մակարդակում հույզերի արտաքին դրսևորումների միջոցով հնարավոր է իմանալ դիմացինի համար իրավիճակի նշանակությունը, ինչը հնարավորություն է տալիս ինչ-որ չափով կանխատեսել նրա հետագա գործողությունները: Հույզերն արտաքնապես դրսևորվում են խոսքի տեմպի և ինտոնացիայի, միմիկայի, պանտոմիմիկայի, ներքնապես` ապրումների ձևով:

Հույզերի դրսևորումները տարբերվում են ինտենսիվության աստիճանով: Ըստ այդմ առանձնացվում են որոշակի հուզական վիճակներ, որոնք բնութագրվում են հոգեկան գործընթացների ուժաբանական բնութագրիչներով: Հուզական վիճակներն են`

Տրամադրություն - կայուն հուզական վիճակ, հոգեկան գործընթացներն ունեն համաչափ, աստիճանական ընթացք:

Կիրք – բարձրացված լարումով հուզական վիճակ, հոգեկան գործընթացները դառնում են առավել շարժուն, արտահայտված:

Աֆեկտ – պայթյունանման հուզական վիճակ, հոգեկան գործընթացների դրսևորումները կտրուկ են, անկառավարելի, բնութագրվում է գիտակցական, կամային վերահսկման թուլացմամբ:

Հույզերի դասակարգումը:

Չնայած իրենց ընդհանրությունների, հույզերը տարբերվում են որոշակի չափանիշներով: Համաձայն այդ չափանիշների իրականացվում է հույզերի դասակարգումը: Գործունեության ակտիվության որոշման տեսնակյունից տարբերակվում են հույզերի սթենիկ և ասթենիկ տարատեսակները: Սթենիկ հույզերը նպաստում են գործունեության ակտիվացմանը, անհատին տալիս են ուժ, եռանդ, ինքնավստահություն, հաստատակամություն: Որպես սթենիկ հույզեր կարելի է նշել ցասումը, հպարտությունը: Ասթենիկ հույզերը թուլացնում են կամքը, առաջ են բերում ընդհանուր պասիվություն: Ասթենիկ հույզերի թվին են պատկանում ամոթը, վիշտը, վախն իր որոշ դրսևորումներով:

Հույզերի դասակարգման երկրորդ չափանիշը դրանց հիմքերում ընկած պահանջմունքների բնույթն է: Կախված այն հանգամանքից, թե ինչպիսի պահանջմունքների բավարարման տեսնակյունից է գնահատվում իրավիճակը, առանձնացվում են կենսաբանական (ցածրագույն) և հոգևոր (բարձրագույն) հույզեր: Կենսաբանական հույզերն առաջանում են, երբ իրավիճակը գնահատվում է կենսաբանական պահանջմունենրի (քաղց, ծարավ, սեռական պահանջմունք և այլն) տեսանկյունից: Հույզերի այս տարատեսակը հատուկ է բարձրակարգ կենադանիներին: Բարձրագույն հույզերը հոգևոր պահանջմունքների (հասարակական, բարոյական, իմացական, գեղագիտական) հետ կապված հույզեր են: Հույզերի այս տարատեսակը հատուկ է միայն մարդակնց:

Հույզերի դասակարգման երրորդ չափանիշը պահանջմունքների բավարարման հետ կապված անհատի սուբյեկտիվ ապրումների բնույթն է: Այս չափանիշով առանձնացվում են բացասական և դրական հույզեր: Բացասական հույզերը դրսևորվում են անբավարարվածության դեպքում, տհաճ ապրումների (ատելություն, հակակրություն), դրականները` բավարարվածության պարագայում, հաճելի ապրումների (ուրախություն, համակրանք) տեսքով:

Եվ վերջապես, հույզերի դասակարգման չորրորդ չափանիշը դրանց նյարդաֆիզիոլոգիական հիմնավորվածության չափանիշն է: Այս տեսանկյունից առանձնացվում են հիմնային և երկրորդական հույզեր: Հիմնային հույզերն ունեն կոնկրետ նյարդաֆիզիոլոգիական հիմք և համապատասխան արտաքին դրսևորումներ: Երկրորդական հույզերն առաջ են գալիս հիմնային հուզերի հիմքի վրա և կրկնում են նրանց դրսևորումները: Օրինակ` տխրությունը հիմնային է, իսկ թախիծը դրանցի բխող երկրորդական հույզ է:

Ի տարբերություն հույզերի, որոնք ունեն անմիջական, իրադրական բնույթ, զգացմունքները հարաբերականորեն հարատև են և արտահայտում են անհատի կայուն հուզական վերաբերմունքը որևէ երևույթի, իրի, մեկ այլ անհատի հանդեպ: Զգացմունքների արտաքին, ֆիզիոլոգիական դրսևորումներն առավել թույլ են արտահայտված: Դրանք ավելի շատ հասարակական, քան ֆիզիոլոգիական բնույթի են, կապված են մարդու հասարակական պահանջմունքների հետ: Կախված առարկայից` առանձնացվում են

ինտելեկտուալ զգացմունքներ – արտահայտում են անհատի հուզական կայուն վերաբերմունքը իմացական գործընթացի, դրա հաջող կամ անհաջող ընթացքի հանդեպ:

բարոյական զգացմունքներ – արտահայտում են անհատի հուզական կայուն վերաբերմունքն այլ անհատի, անհատների, կամ հասարակության նկատմամբ:

գեղագիտական զգացմունքներ – արտահայտում են անհատի հուզական կայուն վերաբերմունքը կյանքի փաստերի հանդեպ, դրանց գեղագիտական արժեքի տեսանկյունից:

Վարքի կարգավորման գործառույթ

ԿԱՄԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Կամքը ներքին և արտաքին արգելքները հաղթահարելու միջոցով դեպի գիտակցաբար ընտրված նպատակը շարժվելու ընդունակություն է: Վարքի գիտակցական կարգավորումն իրականանում է հենց կամքի միջոցով:

Կամային գործողությունները կարող են իրականանալ պարզ և առավել բարդ ձևերով: Պարզ կամային գործողությունները, հիմնականում, կատարվում են ավտոմատաբար, երբ նպատակադրման փուլին անմիջապես հաջորդում է նպատակի իրականացման փուլը: Բարդ կամային գործողության դեպքում նպատակադրման և իրականացման փուլերի միջև ընկած են մի քանի միջանկյալ փուլեր: Բարդ կամային գործողության փուլերն են` նպատակադրում,նպատակի գիտակցում – նպատակին հասնելու միջոցների, հնարավորությունների կշռադատում – այդ իսկ հնարավորություններն ամրապնդող կամ մերժող մոտիվների առաջացում – մոտիվների պայքար և ընտրություն – վերջնական որոշման ընդունում – դրված նպատակի իրականացում: Կամային գործընթացներում մեծ է հույզերի ազդեցությունը. դրանք կարող են արգելակել կամ խթանել կամային գործողությունների ընթացքը:

Անհատի գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կապված է նրա կամային ոլորտի առանձնահատկություններից: Դրանք որոշում են ինչպես կատարվող գործողությունների ուժաբանական, այնպես էլ բվանդակային կողմերը: Անձի առավել հաճախ հանդիպող կամային որակներն են`

նպատակասլացությունը – սեփական գործողությունները դրցած նպատակին ծառայեցնելու ընդունակություն,

համառություն – երկարատև դժվարությունները հաղթահարելու համար սեփական ուժերի կենտրոնացման ընդունակություն,

զսպվածություն – նպատակադրմանը հասնելուն խանգարող գործողությունները, զգացմունքները, հույզերն ու մտքերը զսպելու ընդունակություն,

հաստատակամություն – արագ, հիմնավորված որոշումներ ընդունելու և դրանք ի կատար ածելու ընդունակություն

նախաձեռնողականություն – անհրաժեշտ գործողություններ նախաձեռնելու ընդունակություն,

ինքնուրույնություն – սեփական համոզմունքներին և հայացքներին հավատարիմ մնալու ընդունակություն,

կազմակերպվածություն - սեփական գործողությունների պլանավորման և կարգավորման ընդունակություն,

կարգապահություն – սեփական վարքը ընդունված նորմերին համապատասխանեցնելու ընդունակություն,

քաջություն – նպատակին հասնելու համար վախերն ու տագնապները հաղթահարելու, առկա վտանգը անտեսելու ընդունակություն,

կատարողականություն – ճշգրտորեն և ժամանակին իր առջև դրված խնդիրները կատարելու ընդունակություն:

Կամայանի հատկությունների ձևավորումը մեծապես կախված է դաստիարակությունից: Ներգրավվելով կրթական գործունեության մեջ երեխայի մոտ աստիճանաբար զարգանում են ինքնակարգավորման մեխանիզմները: Գործելով ընդհանուր ռեժիմով և գրաֆիկով, ենթարկվելով որոշակի կանոնների արդեն իսկ կրտսեր դպրոցական տարիքում երեխայի մոտ նկատվում է սեփական վարքի գիտակցական կարգավորում: Սկսած 13-14 տարեկանից` երեխայի մոտ ձևավորվում և կայունանում են կամային առանձնահատկությունները:

Կամքի ախտահարումները: Կամային որակների բացակայությունը կամ չափազանց արտահայտվածությունը հանգեցնում է կամային կարգավորման գործառույթի խանգարմանը: Որպես կամային ոլորտի խանգարումները առանձնացվում են`

Անկամություն – ընդհանուր առմամբ չի դիտարկվում որպես կամքի ախտաբանական տարատեսակ, քանի-որ հանդիպում է նաև հոգեպես առողջ մարդկանց մոտ և կարող է դրսևորվել հանգամանքների ազդեցությամբ, լինել սխալ դաստիարակության արդյունք: Բնութագրվում է անհատի կամային հատկությունների անբավարարությամբ, հաստատակամության բացակայութ­յամբ, ընդունված որոշումներն ի կատար ածելու անկարողությամբ:

Աբուլիա – ցանկությունների, ձգտումների, գործունեության խթանիչների ախտաբանական բացակայություն: Առաջանում է գլխուղեղի ճակատային մասերի զանգվածային ախտահարման դեպքում:

Հիպերբուլիա - կամային ակտիվության ախտաբանական բարձրացում, բնութագրվում է գործունեության ընթացքում կամքի անտեղի գերիշխմամբ:

Հիպոբուլիա – հոգեկանի ախտաբանական վիճակ, որը բնութագրվում է ցանկությունների և գործունեության խթանիչների թուլացմամբ:

Պարաբուլիա - կամքի ախտաբանական դրսևորում, բնութագրվում է սկսված գործողություններն անավարտ թողնելու երևույթով:

Հաղորդակցում և խոսք

Մարդկային գործունեության անքակտելի մասն է կազմում հաղորդակցումը: Լինելով հասարակական էակ, մարդն իրականացնում է հասարակական բազմաթիվ փոխհարաբերություններ, որոնց անհրաժեշտ պայման է հանդիսանում փոխհասկացումը: Մարդկային հասարակության պատմական զարգացման ընթացքում ձևավորվել են որոշակի ընդհանուր արտահայտչական միջոցներ, որոնք ստեղծում են հասարակության անդամների կողմից փոխհասկացման հնարավորություն:

Հաղորդակցական գործընթացը ենթադրում է որոշակի կառուցվածքային տարրերի առկայություն, որոնցով որոշվում է հաղորդակցական գործողության կառուցվածքը: Հաղորդակցության կառուցվածքային տարրերն են` հաղորդողը (տրանսլյատոր կամ կոմունիկատոր), հաղորդագրությունը, հաղորդագրության փոխանցման ուղին կամ միջոցը, հաղորդման հասցեատերը (ռեցիպիենտ):

Յուրաքանչյուր հասարակություն, հասարակական խումբ ունի հաղորդակցման մշակված, բոլորի կողմից ընդունված և հասկանալի միջոցներ: Ընդ որում, այդ միջոցները կարող են ունենալ ինչպես խոսքային (վերբալ), այնպես էլ ոչ խոսքային (ոչ վերբալ) բնույթ: Ըստ այդմ, տարաբաժանվում են հաղորդակցման վերբալ և ոչ վերբալ տարատեսակները:

Վերբալ հաղորդակցումն իրականանում է խոսքային կառուցների միջոցով, խոսքային գործունեության ընթացքում: Խոսքային գործունեությունը որոշիչ դերակատարում ունի ինչպես հասարակական (հասարակական փոխհարաբերություններ), այնպես էլ ներքին (մտածական գործունեություն) ակտիվության ընթացքում: Խոսքային գործունեությունը հնարավոր է դառնում լեզվի, դրա առանձին միավորների` բառերի, դրանց համադրությունների` բառակապակցությունների և նախադասությունների միջոցով:

Խոսքի միջոցով իրականացվում է փորձի փոխանակում, իրական երևույթների նշանակում և ընդհանրացում, սեփական մտքերի և ապրումների արտահայտում: Ըստ այդմ տարբերակվում են խոսքի հետևյալ գործառույթները`